Թուրինի «Յուվենտուս»-ի և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է Իտալիայի Գավաթի եզրափակչի` «Նապոլի»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Football Italia-ն:
«Մենք պետք է խուսափենք սխալներից, որովհետև մանրուքից ամեն ինչ կարող է շատ վատ դասավորվել մեզ համար:
Դեմ չէի լինի, որ այդ հանդիպմանը չմասնակցեր Իգուաինը: Նա ֆանտաստիկ հարձակվող է: Նա իսկապես բարձր մակարդակի ֆուտբոլիստ է:
Ամեն դեպքում, մենք պետք է ուշադիր լինենք և փորձենք հաղթել այդ խաղում»,- հայտարարել է Վիդալը: