Անգլիական «Լիվերպուլ»-ը, «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, իտալական «Միլան»-ը և թուրքական «Բեշիկթաշ»-ը հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի եզրային պաշտպան Ֆաբիու Կոենտրաուի ծառայություններով, վստահեցնում են բրիտանական լրատվամիջոցները:
«Սերուցքայիններ»-ը պատրաստ են ֆուտբոլիստին բաց թողնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հավելենք, որ այս տարվա ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր էր վարձակալել Կոուենտրաուին, սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ: