Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

«Ապագայի մտքեր» մրցույթի հաղթողներն Orange-ի կողմից ստացան iPhone 6 սմարթֆոններ

Այսօր Orange-ն ամփոփեց իր «Ապագայի մտքեր» մրցույթի արդյունքները, որի շրջանակներում Orange-ի և այլ օպերատորների բաժանորդները ներկայացրել էին ավելի քան 5500 առաջարկ:

Արթուր Սարգսյանը, Սիլվա Ճորուխյանը, Արամ Մկրտչյանը, Ավետիս Հարությունյանը և Արսեն Ստեփանյանը, ում գաղափարներն Orange ժյուրին ճանաչել էր առավել նորարար և իրականացվելու ամենամեծ հնարավորություն ունեցող, Orange-ի կողից ստացան iPhone 6 սմարթֆոններ:

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվել էր Orange-ի հինգերորդ տարեդարձի շրջանակներում՝ թույլ տալով www.orange5.am հատուկ կայքի բոլոր այցելուներին նոյեմբերի 5-ից մինչև 30-ը իրենց գաղափարներով կիսվել Orange-ի հետ և իրենց ներդրումն ունենալ ապագան փոխելու գործում:

Նվերները հաղթողներին հանձնելով՝ Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը նշեց. «Շատ ուրախ ենք, որ «Ապագայի մտքեր» նորարար մրցույթն ունեցավ այսպիսի տպավորիչ հաջողություն և ավելի քան 5500 մարդ մեզ հետ կիսվեց գաղափարներով: Մեծապես գնահատում ենք մեր հաճախորդների կարծիքը, և առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին՝ հայկական հեռահաղորդակցության շուկայում փոփոխություններ կատարելու գործում Orange-ին աջակցելու համար: Արդեն հինգ տարի շարունակ մենք գործադրում ենք առավելագույն ջանքերը՝ հայ սպառողին առաջարկելու նորարար լուծումներ, որակյալ ծառայություններ, հոգատար սպասարկում և աջակցություն, և վստահ եմ, որ այս գաղափարները կօգնեն մեզ շարունակել փոխել այսօրը՝ այսպիսով փոխելով նաև ապագան»:

Հիշեցնենք, որ www.orange5.am կայքը մեկնարկել էր Orange-ի հինգերորդ տարեդարձի շրջանակներում՝ ներկայացնելով Հայաստանում Orange-ի գործունեության հիմնական ուղղությունները: Կայքում հատուկ բաժին էր առանձնացված «Ապագայի մտքեր» մրցույթի համար: Մեկ ամսվա ընթացքում կայքն ունեցել է ավելի քան 25000 այցելու, ովքեր ծանոթացել են Orange-ի և Հայաստանում վերջինիս գործունեության հետ, իսկ ավելի քան 5500-ը կիսվել են իրենց գաղափարներով:

_MG_9453

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում