«Տարվա ամենասեքսուալ դերասանուհի» Ջենիֆեր Լոուրենսը մոմե արձանիկի է արժանացել մադամ Տյուսոյի թանգարանում։
Ջենիֆեր Լոուրենսը՝ ըստ FHM-ի վարկածի մոլորակի ամենագեղեցիկ կինը, հայտնվել է Լոնդոնում՝ մադամ Տյուսոյի թանգարանում: Ավելի ճիշտ՝ մոմե արձանիկների հավաքածուն համալրել է Կիտնիս Էվերդինը՝ Լոուրենսի հերոսուհին «Քաղցած խաղեր»-ից:
Ֆիգուրի ստեղծողները, որոնք համագործակցել են Lionsgate ստուդիայի հետ, չեն մոռացել Կիտնիսի գլխավոր ատրիբուտներից մեկի մասին:
«Քաղցած խաղեր» կինոսերիան արդեն աշխարհում հավաքել է ավելի քան 2 մլրդ դոլար: