Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են, թե ինչպես է վերջին 7 տարում փոխվել սուպերմարկետներում վաճառվող թխվածքաբլիթների (պոնչիկներ, բիսկիթներ, կեքսեր) կազմը, ինչպես նաև պարզել են, թե ինչ փոփոխություն է կրել միջին վիճակագրական ամերիկացու կերակրացանկը նույն ժամանակահատվածում: Ամբողջական աշխատանքին կարելի է ծանոթանալ Тhe Journal of the Academy of Nutrition and Dietetics ամսագրում:
Դիետոլոգների խոսքով՝ պատրաստի թխվածքներն ու քաղցրավենիքները մարդկանց սննդակարգ են բերում մեծ քանակությամբ ավելորդ շաքարավազ ու ճարպեր, ինչը վնասում է օրգանիզմին: Այդուհանդերձ, նորանոր քաղցրավենիքներ արտադրող ընկերությունները վստահեցնում են՝ ամեն նորույթ առողջության համար ավելի քիչ քանակությամբ վտանգավոր նյութեր է պարունակում: