Սիրիական զորքերը հետ են մղել երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանը գրավելու զինված ծայրահեղականների փորձը: «Ալ-Մանար» հեռուստակայանի հաղորդմամբ՝ ավիաբազայի ծայրամասում գրոհին մասնակցող տասնյակ զինյալներ են սպանվել:
Իդլիբի նահանգային կենտրոնից արևելք գտնվող օդանավակայանը կառավարական ուժերի միակ ամրությունն է՝ Հոմս-Հալեպ ռազմավարական մայրուղուց 12 կմ հեռու: «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների արմատականները փորձում են շրջափակել ռազմաբազան և Խանասիր շրջանում փակել ավտոմայրուղին, որով անցնում է հյուսիսային մայրաքաղաքում զորքերի մատակարարումը: