Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Եվրասիական միության քանդվող կծիկը

Վաղը Մոսկվայում կայանալու է Եվրասիական միության գագաթնաժողովը, որն ըստ էության վերջին գագաթնաժողովն է միության, այսպես ասած, մեկնարկից առաջ, որը նախատեսված է 2015 թվականի հունվարի 1-ից: Սակայն ԵՏՄ-ի մեկնարկը առավել քան մշուշոտ է, և մեծ է հավանականությունը, որ մեկնարկի հետ կազմակերպությունը ոչ թե սկսի գործել, այլ ավելի շատ սկսեն գործել կազմակերպության անդամների միջև եղած խնդիրները:

Մասնավորաբար խոսքը վերաբերում է Մինսկի և Աստանայի հարաբերություններին Մոսկվայի հետ: Դեկտեմբերի 23-ին ընդառաջ՝ Մինսկն ու Աստանան հանդես եկան շատ ուշագրավ քայլերով: Լուկաշենկոն և Նազարբաևը առանձին-առանձին այցելեցին Կիև և հանդիպումներ ունեցան Պյոտր Պորոշենկոյի հետ: Հանդիպումների արդյունքում Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևը կօգնի Մինսկին Եվրամիության հետ հարաբերություններում, իսկ Ղազախստանի մասով հայտարարվել է, որ Կիևն ու Աստանան սկսում են ռազմատեխնիկական համագործակցությունը, նաև համագործակցությունը տիեզերական ուղղություններով:

Այս հայտարարությունները շատ հետաքրքրական են այն իրողության ֆոնին, որ, օրինակ, ԵՏՄ-ն սահմանափակում է անդամների հարաբերությունները երրորդ երկրների հետ, և այստեղ հարց է առաջ գալիս, թե ինչպես են համագործակցելու Կիևն ու Աստանան:

Այս առումով, իհարկե, մեկ այլ հարց է առաջ գալիս՝ Ռուսաստանի գիտությա՞մբ է այս ամենը լինելու, թե՞ Աստանան պնդելու է ԵՏՄ շրջանակում այնպիսի պայմաններ, որոնք չեն խոչընդոտի Կիևի հետ իր հարաբերություններին: Ըստ էության ստացվում է, որ Մինսկն ու Աստանան դեկտեմբերի 23-ից առաջ դեմարշ են անում Մոսկվայի դեմ, եթե հաշվի առնենք նաև այն, որ օրեր առաջ Կրեմլի քաղաքականության հանդեպ շատ կոշտ արտահայտություններ էր արել Լուկաշենկոն: Չի բացառվում, որ Նազարբաևն ու Լուկաշենկոն փորձեն Կիևի այցի արդյունքները, այսպես ասած, թանկ գնով վաճառել Պուտինի վրա, որի համար Մինսկ-Կիև և Աստանա-Կիև հարաբերությունները, բնականաբար, ուժեղ հարված են:

Խնդիրն այն է, որ եթե նույնիսկ այս ամենը տեղի է ունենում Պուտինի հետ համաձայնեցված, և այսպիսով Մոսկվան փորձում է գոնե ինչ-որ կերպ համագործակցության տիրույթում պահել Ուկրաինան, ապա միևնույն է՝ առկա իրողությունն արդեն իսկ խոսում է այն մասին, որ Պուտինի համար սա փոխզիջում է, քանի որ հարցերը ոչ թե ինքն է լուծում, այլ փաստորեն նրան օգնում են դա անել Լուկաշենկոն ու Նազարբաևը: Հետևաբար բոլոր դեպքերում դրսևորվում է նրա կախվածությունը Մինսկից ու Աստանայից:

Այս իրավիճակում ակնհայտ է, որ Եվրասիական միությունը՝ որպես միասնական օրգանիզմ, գոնե առայժմ հեռանկարներ չունի, սակայն այստեղ, իհարկե, մեզ համար առավել կարևոր է, թե ինչ հեռանկարներ ունի Հայաստանն ընդհանրապես: Որովհետև Մինսկ-Աստանա-Մոսկվա փոխհարաբերությունների պարզաբանումը Հայաստանի համար նպաստավոր է, եթե Երևանը կարող է, ի վիճակի է օգտվել այդ իրողությունից: Այսինքն՝ ինչքանով է Հայաստանն ունակ ինքնուրույն քաղաքականություն վարել և օգուտ քաղել ԵՏՄ անդամների ներքին հակասություններից, և ոչ թե դառնալ գործիք նրանց ձեռքին: Այստեղ, սակայն, լավատեսության հիմքերը շատ քիչ են, համենայնդեպս՝ մինչև այսօր:

Մյուս կողմից նաև՝ այս ամենին զուգահեռ հետաքրքրական է որոշակի ակտիվությունը Հայաստան-Եվրամիություն ուղղության վրա, որտեղ հնչել են մի քանի հետաքրքրական հայտարարություններ Եվրոպայհից՝ հետագա համագործակցության մասով: Հայաստանի համար, իհարկե, կարևոր է այս ուղղությունը, և ըստ էության մի կողմից՝ պետք է օգտվել ներեվրասիական տարաձայնությունների ստեղծած հնարավորություններից, մյուս կողմից՝ իհարկե, չփորձել խաղալ այդ տարաձայնությունների վրա և ներքաշվել, այսպես ասած, ներեվրասիական «ռազբորկաների» դաշտ, քանի որ Հայաստանի համար կարևորը մեկ ուղղությամբ շանսը օգտագործելն է՝ Եվրամիության հետ հարաբերությունների:

Գլխավոր խնդիրը այստեղ ապահովագրական մեխանիզմների ձևավորումն է, որովհետև Եվրասիական ուղղությամբ տնտեսական կոլապսը անխուսափելի է, և չնայած ֆինանսատնտեսական իրավիճակը Ռուսաստանում և Հայաստանում կայունացել է, այնուամենայնիվ՝ խնդիրները եռալու են, և նոր ժայթքումները անխուսափելի են: Սրան պետք է պատրաստվել, և հեղհեղուկ իրավիճակը ստեղծում է նպաստավոր պայմաններ: Եվ այստեղ արդեն չի կարող գոյություն ունենալ որևէ «արդարացում»: Այստեղ արդեն ողջ պատասխանատվությունը Հայաստանի պատասխանատուների վրա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում