Կանանց ստիպում են ավելորդ կիլոգրամներ հավաքել քաշի մասին բացասական մեկնաբանությունները՝ հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով Վաթեռլոոյի համալսարանի նոր հետազոտությանը:
«Երբ մենք անհանգստանում ենք մեր մարմնի մասին, մենք հաճախ դիմում ենք մեր սիրելիներին՝ ընտանիքին, ընկերներին ու սիրեցյալներին, խորհրդի ու աջակցության նպատակով: Հետևանքները, թե ինչ կասեն նրանք ի պատասխան, կարող են ավելի լուրջ լինել, քան թվում է»,- հայտնել է պրոֆեսոր Քրիստին Լոգելը:
Նրա ղեկավարությամբ ուսումնասիրվել է 18-21 տարեկան երիտասարդ կանանց տվյալներ:
Պարզվել է, որ եթե սիրած մարդիկ հայտարարում են, թե կանանց արտաքինի հետ ամեն ինչ նորմալ է, ապա քաշը մնում է նախկին մակարդակին կամ անգամ նվազում:
Պակաս դրական մեկնաբանություններ ստացած կանայք միջինը հավաքել են 2-ական կգ ավելորդ քաշ: