Բրիտանական X-Factor շոուի հաղթող Բեն Հեյնաուն գլխավորել է Սուրբծննդյան բրիտանական չարթը՝ հայտնում է The Guardian-ը:
30-ամյա Հեյնաուն առաջին հորիզոնականն է զբաղեցրել ամերիկյան OneRepublic խմբի Something I Need երգով: Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում այն սպառվել է 214.000 օրինակով:
Երկրորդ տեղում Մարկ Ռոնսոնի և Բրունո Մարսի Uptown Funk երգն է, երրորդը Էդ Շիրանն է՝ Thinking Out Loud բալլադով: