ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ վաղը, հավանաբար, կստորագրվեն Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Ղրղըզստանի միանալու մասին փաստաթղթեր՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Ծրագրվում է, որ եթե մոտակա ժամերին ձեռք բերվի պայմանավորվածություն, Ղրղըզստանի՝ ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը կստորագրվի»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ մոտակա ժամերին Մոսկվան կդիտարկի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներին պատասխան միջոցառումներ սահմանելու հնարավորությունը:
«Կոնկրետ այն մասին, թե ինչ է արվելու ի պատասխան, ես դեռ դժվարանում եմ ասել, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ միջոցառումներ դիտարկվում են: Բայց թե դրանք ինչ բնույթ կկրեն՝ ես դեռ չգիտեմ»,- ասել է նա: