Հայտնի դերասան Ջեքի Չանի միակ որդուն՝ Ջեյսի Չանին, Չինաստանում կենթարկեն քրեական հետապնդման՝ «թմրանյութ օգտագործող մարդկանց հաստատություն տրամադրելու» կասկածանքով: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պեկինի Դունչեն շրջանի դատախազությունը:
Այս միջոցը հաջորդել է 3 ամիս առաջ Ջեյսի Չանի կալանքին. այն ժամանակ ոստիկանությունը նրա բնակարանում հայտնաբերել էր թմրանյութերի օգտագործման մեջ կասկածվող մի քանի անձանց: Նրա հետ միասին ձերբակալվել էր նաև թայվանցի կինոդերասան Կե Չենդունը:
Երկուսն էլ ունեցել էին մարիխուանայի օգտագործման դրական անալիզներ, ավելին՝ Ջեքի Չանի որդու տանը հայտնաբերվել էր ավելի քան 100 գրամ թմրանյութ: