Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մաց Հյումելսը մեկնաբանել է թիմի ելույթն ընթացիկ մրցաշրջանում:
«Խղճուկ տեսք ունենք այս մրցաշրջանում: Այս իրավիճակն անակնկալ էր բոլորիս համար: Ամենավատն այն է, որ չկա երաշխիք, որ իրավիճակը կբարելավվի:
Մրցաշրջանի մեկնարկում գրեթե բոլոր առաջատար ֆուտբոլիստները վնասվածք ստացան, այդ իսկ պատճառով խաղացինք ավելի վատ, քան կարելի էր պատկերացնել:
Եթե հունվարին լավ մարզավիճակ ձեռք բերեն բոլոր այն ֆուտբոլիստները, որոնց կարիքը զգում ենք, ամեն ինչ կարող է փոխվել: Ամեն դեպքում, այդ հարցում վստահ չենք»,- հայտարարել է Հյումելսը: