Իսպանական Marca պարբերականին մանրամասներ են հայտնի դարձել Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոյի վնասվածքից:
Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա պատրաստ կլինի հունվարի 4-ին կայանալիք «Վալենսիա»-ի հետ խաղին: Այնուամենայնիվ, Մարսելոն բաց կթողնի թե՛ «Վալենսիա»-ի, թե՛ «Ատլետիկո»-ի հետ հունվարի 7-ին կայանալիք գավաթային խաղը:
Բրազիլացին շարքից դուրս է մնացել 3 շաբաթով: Հիշեցնենք, որ նա վնասվածք էր ստացել աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում կայացած «Սան Լորենսո»-ի հետ խաղում: