Ուկրաինան և Ղազախստանը վերականգնում են ռազմատեխնիկական համագործակցությունը: liga.net-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ համատեղ հայտարարության ժամանակ հաղորդել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Մենք ամբողջ ծավալով վերականգնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը: Ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի փորձն ու ներուժն ամբողջ ծավալով գործի կդրվեն՝ ամրապնդելու Ղազախստանի ռազմական կարողությունը»,- ասել է նա:
Պորոշենկոն անթույլատրելի է համարել իրավիճակը, երբ վերջին երկու տարում Ուկրաինայի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը նվազել է 30%-ով: Նրա խոսքով՝ առաջիկայում կվերականգնվի տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: