Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կարծիքով՝ այսօր Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) ենթարկվում է զգալի ռիսկերի՝ կապված առաջացած ճգնաժամերի հետ: Times kz-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Աստանայում լրագրողների հետ ամենամյա հանդիպման ժամանակ:
«Այսօր ԵՏՄ-ն ենթարկվում է շատ մեծ ռիսկի՝ կապված ճգնաժամերի հետ: Այժմ խոսակցություններ են շրջանառվում անկախության կորստի մասին, և որ նորից կստեղծվի Խորհրդային Միությունը: Դա բացարձակ անմտություն է: Ով ուզում է Խորհրդայի Միություն ստեղծել՝ նա բոլորովի՞ն ուղեղ չունի»,- հայտարարել է նա:
«Եղել է մարքսիստական-լենինյան գաղափարախոսություն, եղել է շղթայած Կոմունիստական կուսակցություն, որը հիմա չկա, եղել է միասնական տնտեսական օրգանիզմ, այն հիմա չկա: Հիմա եթե երեխային հարցնենք՝ ով է Լենինը, նա չի կարողանա պատասխանել այդ հարցին»,- եզրափակել է Նազարբաևը:
ԵՏՄ-ի քննադատներն այն անվանում են Ռուսաստանի Դաշնության կայսերական հավակնությունների վերակենդանացման փորձ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: