Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր տնօրեն Կառլ Հյանց Ռումենիգեն խոսել է Գերմանիայի չեմպիոնների տրանսֆերային ծրագրերի մասին:
««Հունվարին «Բավարիա»-ն ակտիվություն չի ցուցաբերի տրանսֆերային շուկայում: Դեռ վաղ է խոսել մեր ակումբը լքող ֆուտբոլիստների մասին:
Շաքիրին և Հեյբերգը խնդրել են ուսումնասիրել իրենց տրանսֆերը վաճառքի հանելու հարցը: Ինչ վերաբերում է Մարկո Ռոյսին, ապա այդ հարցի շուրջ որոշում պետք է կայացնի «Բորուսիա»-ն: Ես կարող եմ պատկերացնել, որ Ռոյսը ցանկանում է մնալ Դորտմունդում»,- TZ-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը: