Շերոն Սթոունի նոր ընտրյալը դերասան Դևիդ Դե Լուիզն է: Նա ընդամենը 13 տարով երիտասարդ է Սթոունից: Այս մասին հայտնում է Elle-ն:
Վերջերս դերասանուհին հայտարարել էր, որ նախընտրում է մենակ ապրել, որպեսզի ավելի շատ զբաղվի իր որդիներով, որոնք 14, 9 և 8 տարեկան են: Սակայն օրեր առաջ պապարացին լուսանկարել է ջերմորեն համբուրվող զույգին Լոս Անջելեսում Hugo ռեստորանից դուրս գալիս:
Շերոն Սթոունի նոր սիրավեպի գլխավոր հերոսը էկրանին հիմնականում հանդես է գալիս երկրորդ պլանի դերով: Նախորդ ամուսնությունից Դևիդը 2 դուստր ունի: