Հրապարակվել է Մադրիդի «Ռեալ»-ի` չորս մրցաշարերում հաղթանակ տանելու դիմաց ստացված պարգևավճարը:
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության , ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի, Իսպանիայի գավաթի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող դառնալու համար մադրիդյան գրանդը 65 մլն եվրո պարգևավճար է ստացել: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Մասնավորապես, աշխարհի ակումբային առաջնության հաղթող դառնալու համար «արքայական ակումբ»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ 150 հազար եվրո է ստացել: