Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսի դուստրը՝ արքայադուստր Քիստինա դե Բուրբոնը, դատարան է կանչվել կոռուպցիայի գործով: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Արքայադստեր և նրա ամուսնու դեմ գործը շարունակվում է արդեն 1 տարուց ավելի: 2013-ի մայիսին Քրիստինայի գործով վարույթը դադարեցվել է, քանի որ դատարանը չի գտել ապացույցներ, որ նա մասնակից է եղել ամուսնու իրականացրած հափշտակություններին:
48-ամյա արքայադուստրը կասկածյալ է հարկային յուրացումների և փողերի լվացման գործով:
Արքայադուստրն ու ամուսինը՝ օլիմպիական հենդբոլիստ, բասկ Ինյակի Ուրդանգարինը, չեն ճանաչում իրենց մեղքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայադուստրը կոռուպցիայի գործով 600 հազար եվրո է վճարել: