Սանտա Կլաուսի կոստյում հագած հրշեջը Ավստրալիայի բնակչին փրկել է կրակից, գրում է The Newcastle Herald-ը:
Դեպքը տեղի է ունեցել Ռուտերֆորդում:
Տեղի ոստիկանությունը անցկացրել է իր ամենամյա նախասուրբծննդյան ակցիան: Անցնելով տներից մեկի մոտով՝ հրշեջները ծուխ էին նկատել և նետվել օգնության: Նրանց թվում է եղել նաև Նիք Քերին՝ Սանտայի կոստյումով:
Շենքի ներսում հրշեջները հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող երիտասարդի: Տղային դուրս են բերել և արհեստական շնչառություն տվել: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է կայուն:
Ինչ վերաբերում է հրդեհին, ապա այն եղել է ոչ մեծ այրում խոհանոցում, այն արագ հանգցվել է: