Դերասանուհի Քեյթ Ուինսլեթը կարող է ռեժիսոր Դեննի Բոյլի «Սթիվ Ջոբս» ֆիլմում մարմնավորել կանացի գլխավոր դերակատարին, հայտնում է Variety-ն:
Ներկայումս նա բանակցություններ է վարում պրոդյուսերների հետ: Թե հատկապես ինչ դեր կարող է խաղալ դերասանուհին՝ չի հաղորդվում:
Ջոբսին կմարմնավորի Մայքլ Ֆասբենդերը: Ֆիլմի հիմքում ընկած է Ջոբսի կենսագրությունը, որը գրել է Ուոլթեր Այզեքսոնը: