Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հավատում է, որ ակումբը բարելավելու է խաղի որակներն ու տեղը մրցաշարային աղյուսակում:
«Ոչ մի դեպքում չեմ պատրաստվում հրաժարական տալ: Ակնհայտ է, որ ես նույնպես սխալներ եմ գործել: Բայց պետք է ասեմ, որ նախամրցաշրջանային պատրաստությունը նույնպես վատ էր, քանի որ աշխարհի առաջնությունն ամեն ինչ փչացրեց:
Դրան պետք է ավելացնել վնասվածք ստացած խաղացողներին: Ռոյսի, Գյունդողանի, Շահինի պես ֆուտբոլիստներից չես կարող լավ խաղ սպասել ծանր վնասվածքներից հետո:
Երկրորդ շրջանում «Բորուսիա»-ն կբարելավի խաղն ու կնմանվի զայրացած որսորդի»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Fokus-Online-ը: