Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ գոհ է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Պերեսը ցանկանում է, որ իտալացի մասնագետը երկար ժամանակ աշխատի մադրիդյան ակումբում:
«Ցանկանում ենք, որ Անչելոտին դառնա «Ռեալ»-ի Ֆերգյուսոնը»,- Ֆլորենտինոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակից հետո Անչելոտին կրկնեց Պեպ Գվարդիոլայի ու Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդները: Դա մասնագետի 8-րդ հաղթանակն էր միջազգային մրցաշարերում: