Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Հայաստանը մեծ ռիսկի տակ է՝ վարակվելու ռուսական ֆինանսատնտեսական և քաղաքական իրականությամբ. Սլավա Ռաբինովիչ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսական հեղինակավոր ֆինանսիստ, Diamond Age Capital Advisors-ի ղեկավար, ընդդիմադիր գործիչ Սլավա Ռաբինովիչը:

– Պարոն Ռաբինովիչ, անցյալ շաբաթավերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ իր ամենամյա մամլո ասուլիսով, որտեղ նշեց, որ և՛ Ռուսաստանը, և՛ Մաքսային միությունը «պլյուս» նշանով դուրս կգան ստեղծված տնտեսական բարդություններից՝ այն դեպքում, երբ մենք ականատեսն ենք ոչ միայն ՌԴ-ում ֆինանսատնտեսական դժվարությունների, այլև տարաձայնությունների ՄՄ-ի ներսում՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև: Ըստ Ձեզ՝ ինչի՞ հաշվին Ռուսաստանն ու Մաքսային միության անդամ երկրները կարող են դուրս գալ այս իրավիճակից: Ի՞նչ եք կարծում՝ ընդհանուր շուկան չի՞ վերածվի արդյոք Մաքսային միության տարածքում ընդհանուր ճգնաժամի:

– Առհասարակ՝ ցանկացած տիպի տնտեսական և առևտրային միությունները չեն հիմնվում մի գործընկերոջ կողմից մյուս գործընկերոջ նկատմամբ ճնշումների վրա, ուստի երբ Կանադան, ԱՄՆ-ը և Մեքսիկան միանում էին, դա տեղի էր ունենում երկրների միջև բանակցային գործընթացի հիման վրա, նույն տնտեսական ու քաղաքական դիրքորոշման մեջ: Դա պետք է լինի կապիտալիզմ և շուկայական տնտեսություն: Նրանք կարող են տարբերվել իրենց քաղաքական, տնտեսական կառուցվածքներով, բայց նրանք չեն կարող լինել ոչ կապիտալիստական: Կապիտալիստական երկիրը անհամատեղելի է սոցիալիստական, նեոֆեոդալական կամ մեկ այլ դիկտատուրայի հետ:

Ես կարծում եմ, որ պուտինիզմի պայմաններում Ռուսաստանը վաղուց դադարել է կապիտալիստական լինելուց: Այն առանձին վերցրած երկրում կառուցում է նեոֆեոդալիզմ և մեծ հաջողությունների է հասել այդ ֆեոդալիզմի կառուցման ճանապարհին: Մաքսային միության մյուս երկրները ի վիճակի չեն կառուցողական ձևով արդյունավետ միության մեջ գտնվել որոշ կապիտալիստական պետությունների հետ ոչ շուկայական տնտեսությամբ: Դա պուտինիզմի՝ ԽՍՀՄ-ը վերականգնելու հերթական փորձն է, որն ամբողջ աշխարհին դեռևս 25 տարի առաջ ապացուցել է, որ կարողունակ չէ և սնանկացած է: Դժվար է հավատալ, որ 2014-ին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի անց, դրա մասնակի վերականգնման փորձեր են արվում:

Բացի այդ, Հայաստանը չի հարձակվել Ադրբեջանի վրա, Բելառուսը չի հարձակվել Լեհաստանի վրա, իսկ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, և այն տնտեսական ու ֆինանսական ճգնաժամը, որը սկսվեց Ռուսաստանում, ստեղծվել է ռուսական իշխանության ձեռքով: Այս ճգնաժամը ավիրեց այն փխրուն հենարանները, որոնք ի սկզբանե եղել են այս Մաքսային միությունում: Օրինակ՝ ինչպե՞ս կարելի է արժույթի 50% արժեզրկման պայմաններում այս կարճ ժամանակահատվածում միջազգային առևտրի սկզբունքներ խախտել առանց միությունների: Մենք խոսում ենք այն մասին, որ Սանկտ Պետերբուրգի ծաղկի խանութներում չկա ապրանք, որը կարելի է վաճառել, ծաղիկ չկա: Մենք խոսում ենք այն մասին, որ ավտոդիլլերները շարունակում են ավտոմեքենաների վաճառքը: Մենք խոսում ենք այն մասին, որ միջազգային կոնգլոմերատը դադարեցրել է ամենամեծ IKEA կահույքի խանութի սրահներից մեկում կահույքի և խոհանոցային ապրանքների վաճառքը Ռուսաստանում: Սրանք միջազգային առևտրի հիմքերի աննախադեպ խախտումներ են, որոնք հիմնված են փոխարժեքի ճգնաժամի վրա, նկատի ունեմ՝ ռուբլու:

Այս ամենը տեղի է ունենում հանցագործ աշխարհաքաղաքական ավանտյուրայի հետևանքով: Ավանտյուրա, որը նմանը չունի պատերազմական պատմությունից հետո՝ բացի միայն մեկից, երբ առաջին և վերջին անգամ տեղի էր ունենում այլ տարածքների բռնակցում, ինչը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սադամ Հուսեինը բռնակցեց Քուվեյթը: Սադամ Հուսեինը հետագայում դատապարտվեց և կախաղան հանվեց: Պուտինը փորձում է կրկնել այս փորձը, բայց մինչ այս փորձությունը Ռուսաստանը վճարելու է տասնյակ տարիներով:

Ֆինանսական շուկայում տեղի ունեցողը Պուտինի աշխարհաքաղաքական ավանտյուրաների և ռազմական հանցագործությունների հետևանք է: Աշխարհի ոչ մի կետում այսօր ֆինանսատնտեսական ճգնաժամ գոյություն չունի, գրեթե բոլոր երկրները դուրս են եկել այդ ճգնաժամից, իսկ ՌԴ-ն ինքն իրեն խեղդեց այդ ճգնաժամում իր իսկ ձեռքերով, ավելի ճիշտ՝ Պուտինի ձեռքերով: Ի դեպ, երկիրը շարունակելու է խորտակվել, քանի որ երեկվա մամլո ասուլիսը միջնադար է, սուտ, երեսպաշտություն և այդպես շարունակ:

– Ռուսաստանում որքա՞ն է հնարավոր շարունակել այս քաղաքականությունը և՛ տնտեսապես, և՛ քաղաքականապես:

– Դժվար է ասել, քանի որ մի կողմից՝ ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է ՌԴ տնտեսությունը շարունակել գործել առանց ամբողջական աղետից խուսափելու, առանց կոլապսի, իսկ մյուս կողմից՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր այդ կոլապսի պայմաններում քաղաքական ռեժիմը պահել: Ուստի կարծում եմ, որ պուտինիզմի վերջը վաղ թե ուշ գալու է: Բայց մյուս կողմից՝ այն սցենարը, որտեղ պուտինիզմի վերջը չի երևում, այն է, որ դա լինելու է պուտինիզմ՝ մարդասպանի դեմքով, բայց դա այն ժամանակ, երբ Պուտինն իր սեփական կաշին փրկելու համար սկսի ամեն ինչ հեղեղել արյան մեջ, և այս դեպքում Պուտինի ռեժիմը կարող է վերածվել ռազմական դիկտատուրայի, որը կլինի արյունալի, դաժան, շատ զոհերով և ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին աշխարհում: Դժվար է այդ հարցին պատասխանել: Ես ասացի՝ ինչ սցենարներ եմ տեսնում: Եթե այս քաղաքականությունը և դեռ ավելի դաժան չշարունակվի, ապա պուտինիզմը կվերջանա: Իսկ եթե գնա մինչև վերջ, ապա պուտինիզմին վերջ չի գա, բայց անհասկանալի է, թե ինչ կլինի ընդհանրապես: Այսինքն՝ մի օր դրան վերջ կգա, բայց մինչ այդ խոշոր ողբերգություն և ավելի մեծ ավերածություններ կլինեն ոչ միայն Ռուսաստանում:

– Պարոն Ռաբինովիչ, իսկ ի՞նչ է ակնկալում Լուկաշենկոն Պուտինից, կա՞ ցանկություն հրաժարվելու եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներից, թե՞ պարզապես ավելի հարմար պայմաններ է ցանկանում կորզել էներգակիրների համար կամ Մաքսային միությունում այս կամ այն հարցը լուծելիս:

– Երբ Պուտինը ողջ աշխարհին 2014թ. ցույց տվեց իր դեմքը, հենց Լուկաշենկոյին էին արևմտյան երկրներն անվանում Եվրոպայի ամենավերջին բռնակալը, բայց նրանք իրականում սխալվում էին ոչ թե այն հարցում, որ նա բռնակալ է, այլ սխալվում էին, որ նա վերջին բռնակալն է, քանի որ Պուտինը երկրորդ վերջին բռնակալն է Եվրոպայում: Այսինքն՝ Լուկաշենկոն «լավ ընկերակցություն» ունի: Լուկաշենկոյին անհրաժեշտ է պահպանել սեփական իշխանությունը Բելառուսում, և դրա համար նա ցանկանում է ավելի քիչ վարակվել, ավելի քիչ զգալ ռուսական խնդիրների տարածվածությունը Բելառուսում, քանի որ դա նրա կողմից կլինի մահացու հիվանդից հեռու մնալու քայլ, ինչպես Էբոլայի դեպքում է ճիշտ մեկուսացումը: Ուստի ես կարծում եմ, որ Լուկաշենկոն մահացու վախեցած է, որ ռուսական տնտեսության կործանումը կտարածվի նաև Բելառուս, և նա իրեն հաշիվ է տալիս, որ դա հենց այդպես էլ կա, թեև նա գրագետ և կիրթ չէ՝ դա հասկանալու համար: Նա պետք է ու փորձելու է մեկուսանալ այդ մահացու սուբյեկտից:

– Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական միությանը ա՛յս պայմաններում: Հայաստանյան մի շարք փորձագետներ պնդում են, որ Հայաստանը չկարողացավ դիմադրել ռուսական ճնշումներին, և միգուցե բարին դա է, քանի որ այդ պրոյեկտները չունեն ապագա, և Հայաստանը քիչ վնասով հետագայում կկարողանա շարունակել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Դուք ի՞նչ եք մտածում Հայաստանի արտաքին քաղաքական ճակատագրի և այս հաշվարկների մասին:

– Ես հայաստանյան իրադարձություններին քիչ եմ հետևում: Կարծում եմ, որ ռուսական իրողություններով վարակվելու ռիսկը մեծ է նաև Հայաստանում: Հայաստանն իմ աչքում հանդես եկավ որպես թույլ դիրքորոշում ունեցող երկիր: Փաստորեն աջակցելով Պուտինի գործողությունները՝ Հայաստանն իմ աչքում կորցրեց իր սեփական դիրքորոշման ինքնուրույնության մի մեծ բաժինը, որը ես կհարգեի: Ներկայիս քաղաքականությունը ես չեմ հարգում:

– Այդ քաղաքականության պատճառաբանություններից մեկը հետևյալն է՝ Հայաստանն Ուկրաինա չէ և չէր կարող հետևել ուկրաինական օրինակին:

– Կներեք, բայց ես այդ բառախաղերը չեմ պատրաստվում խաղալ: Իսրայելը ևս փոքր երկիր է՝ շրջապատված արաբական աշխարհով, սակայն Իսրայելը նման փաստարկներ չի բերում իր այս կամ այն քայլի համար: Սա քաղաքական դիակների հռետորաբանություն է: Սա հանցավոր հայտարարություն է, որն արդարացնում է Պուտինի միջազգային հանցագործությունները: ՀՀ իշխանությունները հենց դրանով էլ զբաղվում են, և ես ցավում եմ դրա համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում