Սիդնեյում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից մեկ շաբաթ անց 23-ամյա մուսուլման հարսնացու Մանալ Կասեմը փեսացուի հետ հարգանքի տուրք է մատուցել սրճարանի զոհված պատանդների հիշատակին: Այս մասին հայտնում է Sydney Morning Herald-ը:
Մանալն իր հարսանեկան ծաղկեփունջը դրել է զոհերի ոգեկոչման վայրում:
Նրա այդ քայլը ծափահարությունների է արժանացել հավաքվածների կողմից:
Սկզբում զույգը ծրագրել էր քաղաքում ֆոտոսեսիա անցկացնել, սակայն իրադարձությունների նման զարգացումը ստիպել է նրանց վերանայել ծրագիրը, որպեսզի ահաբեկված մարդիկ չդատապարտեն իրենց: