Sony Pictures Entertainment կինոստուդիան կիբեռհարձակումից հետո իր վարկանիշը վերականգնելու նպատակով վարձել է ճգնաժամային մենեջեր և Ջորջ Բուշ ավագի մամլո ծառայության ղեկավար Ջուդի Սմիթին, հայտնում է The Guardian-ը:
Ինչպես նշում է պարբերականը, Սմիթի առաջ խնդիր են դրել 1 շաբաթում փոխել ընկերության իմիջը ԶԼՄ-ներում:
The Guardian-ը բացատրում է, որ Սմիթը Բուշ ավագի վարչակազմից հեռանալուց հետո որպես խորհրդատու է ծառայել շատ հայտնի անձանց, այդ թվում՝ Մոնիկա Լևինսկու, Ուեսլի Սնայփսի, Մայքլ Վիկի համար:
Sony Pictures-ը նոյեմբերի վերջին ենթակվել էր ցանցահենային զանգվածային հարձակման, ինչի հետևանքով գողացվել էին ստուդիայի կորպորատիվ տվյալները:
Ճգնաժամային մենեջերը կամ սփին դոկտորը PR-տեխնոլոգիայի ոլորտի մասնագետ է, որի հիմնական պարտականությունն է ուղղել ԶԼՄ-ներում ինչ-որ իրադարձության բացասական լուսաբանումը և դրա ընկալումն ուղղորդել դեպի լավ կողմ: