Ֆրանսիայի դեղագործական ընկերություններից մեկը «Հակասեմիտոքս» անունով դեղամիջոց է թողարկել: Այս մասին հայտնում է TV5 Monde հեռուստաալիքը:
Տուփի մեջ գնորդը կգտնի մեղրի 3 կոնֆետ, մի քանի դետոքս-պլաստիր և թղթի էջ, որտեղ դեղամիջոցի նկարագրության փոխարեն բերվում է օրենքի տեքստը՝ նշելով պատասխանատվությունը, որը նախատեսված է նրանց համար, ովքեր բացահայտորեն հակասեմիտական հայացքներ են արտահայտում: Հաղորդվում է, որ կարտադրվի ընդհանուր թվով 10 000 տուփ «Հակասեմիտոքս»:
«Մեղրով կոնֆետներն անմիջապես կարող են թեթևացնել հակասեմիտիզմի առաջին նշանները՝ կտրուկ արտահայտություններ և արարքներ, որոնց թվում են վիրավորանքները, անեծքները, ագրեսիվ հայտարարությունները, հալյուցինացիաները և այլն»,- նշել են ընկերությունում:
Այդպիսի դեղի մեկ փաթեթն արժե 5 եվրո: Դրա վաճառքից ստացված միջոցները կուղղվեն հակասեմիտիզմի դեմ պայքարի ֆինանսավորմանը, որի նախաձեռնողը Եվրոպայի հրեաների կազմակերպությունն է: