Ֆասթֆուդով սնվող երեխաները վատ են հաղթահարում մաթեմատիկան, բնական գիտություններն ու ընթերցանությունը, քանի որ նման սնունդը կարող է դանդաղեցնել գլխուղեղի աշխատանքը, գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով Օհայոյի համալսարանին:
Ինչպես պատմել է բժիշկ Քելլի Պերտելը, հետազոտությունը նվիրված է եղել երեխաների սննդին և դրա ազդեցությանը մանկական ճարպակալման վրա:
Փորձագետի խոսքով՝ ստացված արդյունքները վկայում են նաև, որ ֆասթֆուդը բացասաբար է ազդում ուսման արդյունքների վրա:
Համալսարանի աշխատակիցները ուսումնասիրել են 8,5 հազար ամերիկացի դպրոցականների տվյալներ:
Պարզվել է, որ այն երեխաները, ովքեր ամեն օր հաճախել են արագ սննդի կետեր, ինչպիսիք են, օրինակ, McDonald’s-ը, Pizza Hut-ը, Burger King-ն ու KFC-ը, միջինը հավաքել են 79 միավոր, իսկ երբեք ֆասթֆուդ չհավաքածները՝ 83 միավոր: