Tuesday, 16 04 2024
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը

Բուրժուազիայի դեմոկրատական հմայքը

Ազդարարվեց Հայաստանում շքեղությամբ նմանը չունեցող հյուրանոցային համալիրի բացումը, որի սեփականատերն է համաժողովրդական շարժման առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, և որի բացմանը ներկա էր այն իշխանությունների ներկայացուցիչը, որոնց դեմ ծավալվում և հայրենիքի փրկության համար թափ է առնում շարժումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Չնայած՝ նա գուցե ո՛չ որպես վարչապետ էր ներկա, այլ ներկա էր որպես Գագիկ Ծառուկյանի խնամի և նրա նոր բիզնես-ձեռքբերումով էր անկեղծորեն ուրախանում:

Սա, իհարկե, խնամիների անձնական գործն է: Հասարակական իմաստով այս ամենում երևույթն է հետաքրքրական՝ աղքատության ճիրաններից դուրս գալ ցանկացող հասարակությունը և այս հասարակությանը համաժողովրդական շարժում առաջադրող ուժերը՝ իրենց նմանօրինակ շքեղությամբ:

Խնդիրը այս հարաբերակցությունը չէ ինքնին: Վերջիվերջո, Հայաստանում կատարվող ներդրումներն ինչքան շատ լինեն, այնքան ողջունելի են: Եվ առավել ևս ողջունելի են ներդրումները հայաստանյան կապիտալի տեսքով, քանի որ սա իհարկե վկայում է այն մասին, որ կապիտալը Հայաստանում հեռանկարներ է տեսնում, և սրանով նաև ազդակներ են հաղորդվում հասարակ քաղաքացիներին, որոնք մտածում են արտագաղթի մասին: Բուն հարցն այստեղ երևույթի արժեքային կողմն է, որը ոչ մի կերպ համահունչ չէ այն հրամայականներին, որ աղքատ և բարոյահոգեբանական ճգնաժամում գտնվող, սոցիալական արդարության և սոցիալական համերաշխության կարոտ հասարակության առաջ են կանգնած:

Նման հասարակական իրավիճակի պայմաններում նմանօրինակ շքեղության քարոզը որևէ կերպ չի կարող տեղավորվել վերը բերված հրամայականներին պատասխաններ և լուծումներ գտնելու տրամաբանության մեջ: Եվ ուրեմն այստեղ է խնդիրն ու հարցադրումը՝ կապված շքեղության սեփականատիրոջ այս բիզնես-գործունեության և, այսպես կոչված, քաղաքական համաժողովրդական առաջնորդության հետ:

Հայաստանում հասարակական, համաժողովրդական որևէ շարժման խնդիրը պետք է լինի հենց հավասարության, եղբայրության սկզբունքների և արժեքների լայնորեն տարածումը, այսինքն՝ հասարակությանը նաև արժեքների առումով կրթելը, դաստիարակելը, որը Հայաստանում իրավիճակ, մթնոլորտ, մենթալիտետ փոխելու կարևորագույն միջոցներից է: Հասարակությանը իշխանությունների վարքում և բարքում նաև հենց այդ շքեղություններն են, որ զայրացնում են և վրդովեցնում, որ հուսահատություն, հիասթափություն են առաջ բերում:

Իշխանությունների հենց նմանօրինակ շքեղաբարո կյանքն է գուցե հասարակական դժգոհության ամենահիմնական պատճառներից մեկը, երբ մարդիկ աղքատության մեջ են, իսկ երկրում ահռելի գումարներ են ծախսվում նմանօրինակ շքեղությունների վրա, որոնցով, ի դեպ, առավոտից երեկո լցված է նաև հեռուստաեթերը: Եվ նույնիսկ տնտեսության տեսանկյունից անգամ նմանօրինակ՝ արաբական շեյխերին վայել շքեղությունների փոխարեն կարիք կա բոլորովին այլ որակների ներդրումների համար: Եթե, օրինակ, վերցնենք զբոսաշրջային ծառայությունների ոլորտը, ապա Հայաստանում շատ ավելի կարիք կա առավել բյուջետային հյուրանոցների, կարիք կա զբոսաշրջային ոլորտում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված ենթակառուցվածքային ներդրումների:

Այստեղ, ըստ էության, երևի թե խնդիրն արդեն առաջին հերթին շքեղության բացմանը մասնակից վարչապետինն է և նրա վարած տնտեսական քաղաքականությանը: Այնպիսի մասնակցային առիթներ է պետք ստեղծել, որոնք կվկայեն Հայաստանում փոքր ու միջին գործարարության հաջողությունների մասին: Ընդհանուր առմամբ, Հայաստանում տնտեսությունը կարիք ունի արտադրական հզորությունների, որոնք արդյունք կստեղծեն, որոնք աշխատանքային արժեքներ և ավանդույթներ կձևավորեն:

Չնայած՝ Հայաստանի կառավարությունը այս առումով ձևավորում է լիովին հակառակ ավանդույթներ, և, օրինակ, 2015 թվականը կառավարության որոշմամբ սկսվում է կես ամիս ոչաշխատանքային օրերով, որոնց մի մասի ընթացքում հասարակությունը կփորձի ամանորյա ծախսերից մնացած գրոշներն ի մի բերել, իսկ «էլիտաները» իրենց կյանքի նոր ու հին շքեղությունները կվայելեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում