Պարսից ծոցի նավթարդյունահանող երկրները մտադիր չեն կրճատել դրա արդյունահանումը: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Ալի Նաիմին:
Այդ հայտարարությանն աջակցել են նաև Քուվեյթի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները:
Ընդ որում, Ալի Նաիմին ընդգծել է, որ նավթի գնի կտրուկ անկման պատճառը ոչ թե դրա արդյունահանման ոչ մեծ ծավալն է, այլ Նավթ արտահանող երկրների կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների սպեկուլյանտների խարդախությունները:
Միաժամանակ նախարարը կարծում է, որ շուտով նավթային շուկաները կվերականգնվեն գների անկումից հետո, իսկ «սև ոսկու» գինը կաճի: