Լոնդոնում 82 տարեկանում մահացել է դերասանուհի Բիլլի Ուայթլոուն, որը հայտնի է «Օմեն» (1976) ու «Քրեյ եղբայրները» ֆիլմերով: Այս մասին BBC-ին հայտնել է նրա որդին՝ Մեթյու Մյուլլերը:
«Բիլլին ունեցել է հիանալի դերասանական կարիերա, որին կարելի է միայն նախանձել: Այդուհանդերձ, այդ կինը առաջին հերթին եղել է սիրող մայր, և նրա հենց այդ տեսակի կարիքը ես շատ կզգամ»,- ասել է Մյուլլերը:
Ուայթլոուն խաղացել է ոչ միայն կինոյում, այլև թատրոնում:
Արվեստի ոլորտում ներդրած ծառայությունների համար նա 1991-ին արժանացել էր Բրիտանական կայսրության շքանշանի: