«Նյուքասլ»-ի, «Չելսի»-ի և «Թերեկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռուդ Գուլիտն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսի և «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ Քրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Զարմանալի է Սուարեսին տեսնել «Բարսելոնա»-ում: Չգիտեմ, արդյոք երկա՞ր կմնա նա այնտեղ: Քրիշտիանու Ռոնալդուն «Ոսկե գնդակ» ստանալու իրական շանսեր ունի: Ժամանակին այդ մրցանակն ինձ համար անսպասելի էր:
Ես շատ ուրախ եմ Կարլո Անչելոտիի համար: Նա պրոֆեսիոնալ է»,- Marca-ն մեջբերում է Գուլիտի խոսքերը: