Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հավանություն է տվել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու որոշմանը:
Լուրեր են շրջանառվում, որ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները մադրիդցիների հետ: «Բորուսիա»-ի հետ պայմանագրի համաձայն` Ռոյսը կարող է լքել դորտմունդյան ակումբը 2015 թվականի ամռանը:
««Ռեալ»-ը միշտ հանդես է գալիս նվազագույնը երեք մրցաշարերում: Դա նշանակում է, որ Մարկոն կստանա իր խաղաժամանակն ու միաժամանակ նաև հանգստանալու ժամանակ կունենա, երբ անհրաժեշտ լինի: Իմ կարծիքով` նա ճիշտ որոշում է կայացրել: Ես նույնպես Մարկոյին խորհուրդ կտայի «Ռեալ» տեղափոխվել»,- Sport-ը մեջբերում է Հայնկեսի խոսքերը: