«Նապոլի»-ն հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Հունվարին իտալական ակումբի ղեկավարությունը կարող է վարձավճարով ձեռք բերել Իտալիայի հավաքականի 24-ամյա հարձակվողի իրավունքները:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բալոտելին մասնակցել է 10 հանդիպումների և գոլային 1 փոխանցում է կատարել: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է «Նապոլի»-ում: