«Բարսելոնա»-ի 34-ամյա կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ երբեք չէր տեղափոխվի Մադրիդի «Ռեալ» և ցանկանում է կարիերան ավարտել կատալոնական ակումբում:
«Ես ծնվել եմ այս քաղաքում: «Բարսելոնա»-ի երկրպագուն երբեք «Ռեալ» չի տեղափոխվի, քանի որ երջանիկ չի լինի Մադրիդում: Բախտը ժպտացել է ինձ, և ես խաղում եմ այն ակումբում, որտեղ երազել եմ: Ֆուտբոլն իմ կյանքն է, և այլ ակումբ տեղափոխությունն այնքան էլ լավ որոշում չէր լինի:
Ընդհանրապես չեմ ցանակնում հեռանալ «Բարսելոնա»-ից: Ցանկանում եմ կարիերաս ավարտել այստեղ: Անգամ չգիտեմ, թե երբ կկայացնեմ այդ որոշումը: Նախորդ ամռանը ևս մեկ տարով երկարաձգեցի պայմանագիրս: Հիանալի եմ զգում այստեղ: «Բարսելոնա»-ն պետք է հզոր լինի. անգամ եթե դրա համար ես պետք է լինեմ պահեստայինների նստարանին»,- Goal-ը մեջբերում է Չավիի խոսքերը: