Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է թիմի կազմում ռոտացիա կատարելու մասին:
«Ես ակնկալում եմ, որ ֆուտբոլիստները կզոհաբերեն իրենց` հանուն թիմի: Պետք չէ եսասեր լինել: Ֆուտբոլիստներից մեկը մոտեցավ ինձ և հարցրեց, թե ինչու է խաղում մեկ ուրիշ խաղացող, ոչ թե ինքը:
Ասացի, որ նա ավելի լավ խաղ է ցուցադրում և խնդրեցի տվյալ ֆուտբոլիստին փակել դուռն ու հեռանալ»,- Mirror-ը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը: