«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան վստահ է, որ աշխատանքները թիմում ճիշտ ուղղությամբ են կատարվում:
«Մեր թիմը ճիշտ ուղու վրա է: «Բարսելոնա»-ն շարունակում է առաջընթաց գրանցել: Երկրորդ փուլում կփորձենք ավելի լավ արդյունքների հասնել: Մենք պետք է պայքարենք, որպեսզի հասնենք մեր նպատակներին: Կարևոր է, որ լավ աշխատանքը պսակվի տիտղոսներով»,- Barca TV-ն մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 16 տուրերի արդյունքում «Բարսելոնա»-ն իր ակտիվում 38 միավոր է գրանցել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` մեկ միավոր զիջելով Մադրիդի «Ռեալ»-ին: