Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ձմեռային տրանսֆերային շուկայում կատարվելիք աշխատանքների հստակ ծրագիր ունի:
Calcionews24-ը հայտնում է, որ իտալացի մասնագետը ցանկանում է հզորացնել թիմի կազմը, և միլանյան ակումբի գործադիր տնօրեն Մայքլ Բոլինբրոքը բանակցություններ կսկսի Մանչինիի նախատեսած ֆուտբոլիստների ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ մարզիչը ցանկանում է իր թիմում տեսնել Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ալեսիո Չերչիին, «Դնեպր»-ի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկային, ՊՍՎ-ի հարձակվող Զաքարիա Բակալիին, «Ջենոա»-ի կիսապաշտպան Դիեգո Պերոտիին, հարձակվողական ոճի կիսապաշտպան Լազար Մարկովիչին և պաշտպան Լուկաս Լեյվային` «Լիվերպուլ»-ից:
Ձմեռային տրանսֆերային ձեռքբերումների համար ակումբի ղեկավարները կհատկացնեն շուրջ 80 մլն եվրո: