ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թամփա քաղաքում ավտոմեքենաների կայանատեղիում կայծակի հարվածից տուժել է 12 մարդ: Ինչպես հաղորդում է NBC News-ը, 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մյուսներին բժշկական օգնություն է ցույց տրվել տեղում:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին՝ Ազգային ֆուտբոլային լիգայի խաղերից հետո՝ մարզադաշտից ոչ հեռու: Տեղի հրշեջ վարչության մամլո քարտուղար Ջեյսոն Փենին ասել է, որ կայծակը մահացու չի եղել, սակայն դրա հարվածից օդ են նետվել քարեր, ինչն էլ վիրավորումների պատճառ է դարձել:
Տուժածները՝ 20-40 տարեկան կանայք և տղամարդիկ, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Հովսեփ կլինիկա: