Չինաստանը խոշոր ռազմաբազա է կառուցում Սենկակու անբնակ կղզիների մոտ, որոնք տարածքային վեճի առարկա են Չինաստանի և Ճապոնիայի միջև: Այս մասին հայտնում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը:
Հաղորդվում է, որ շինարարությունն իրականացվում է Չժեցզյան մարզի Նանցզի կղզիներում, որոնք գտնվում են վիճելի կղզիներից 300 կմ հեռավորության վրա:
Նշվում է, որ նման բազայի ստեղծումը պետք է բարձրացնի Չինաստանի մարտական պատրաստությունն այդ տարածաշրջանում ռազմական ճգնաժամի առաջացման դեպքում, ինչպես նաև ուժեղացնի իր հետախուզական ունակությունները: Գործակալության տեղեկություններով՝ այնտեղ արդեն տեղադրվել են մի քանի խոշոր ռադա, կառուցվել թռիչքա-վայրէջքային ուղի: