Ամերիկյան Sony Pictures ընկերությունը «Հարցազրույց» ֆիլմը դուրս կբերի վարձույթ: Այս մասին NBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է ընկերության փաստաբան Դևիդ Բոյեզը:
Նրա խոսքերով՝ ավելի վաղ Sony Pictures-ը միայն հետաձգել է կինոժապավենի ցուցադրումը: «Մենք ժապավենը դուրս կբերենք վարձույթ: Ինչպիսի կրիչների վրա այն դուրս կգա՝ դեռևս ոչ ոք չի կարող ասել, սակայն դա հաստատ տեղի կունենա»,- ասել է փաստաբանը:
Անդրադառնալով կինոընկերության վրա կատարված կիբերհարձակմանը՝ փաստաբանն ընդգծել է, որ դա ԱՄՆ ազգային անվտանգության խնդիրն է, ոչ թե Sony Pictures Entertainment-ի: