Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հայաստանյան վակուումը լցնելու մեխանիզմը

Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ 2015 թվականին բանկը կավելացնի Հայաստանի օժանդակությունը: 2014 թվականին համաշխարհային բանկը Հայաստանին է հատկացրել ընդհանուր առմամբ 40 միլիոն դոլար վարկ: Դրանք ուղղվել են ճյուղային տարբեր ծրագրերի: Առաջիկա շաբաթվա ընթացքում, ինչպես հայտնել է ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին, բանկը Հայաստանի կառավարությանը կհատկացնի 75 միլիոն դոլարի վարկ:

2015 թվականի առաջին կեսին բանկը նախատեսում է Հայաստանին ամսական 5 միլիոն դոլար ճյուղային վարկ տրամադրել: ՀԲ օժանդակության առաջին ազդեցությունն անկասկած կլինի Հայաստանի ֆինանսական շուկայի կայունությունը: Դոլարի մուտքը Հայաստան կապահովի դրամի փոխարժեքի կայունություն: Բայց փաստացի ստացվում է, որ Հայաստանն այդ կայունությունն ապահովում է վարկային բեռի ավելացման հաշվին:

Ընդհանուր առմամբ, հայտնի էր դարձել, որ կառավարությունը ծրագրում է Հայաստանի պետական պարտքը գալիք տարի ավելացնել մոտ 260 միլիոն դոլարով: Հայաստանի պետական պարտքը գերազանցում է 4 միլիարդ դոլար ու կմոտենա ՀՆԱ կեսին: Բայց գլխավոր վտանգն, իհարկե, դա չէ: Արտաքին պարտքը զարգացման հնարավորություններից մեկն է: Այն խնդիր է դառնում այն պետությունների համար, որոնք այդ պարտքը գողանում են, որտեղ վարկային միջոցների ծախսի արդյունավետությունը շատ ցածր է, կասկածելի են ծախսային հոդվածները: Այդ դեպքում վարկը դառնում է ծանր բեռ, դառնում է պետությունը քայքայող գործոններից մեկը: Ընդ որում` վարկատու կազմակերպությունները, բնականաբար, առանձնապես շահագրգռված չեն վարկի ծախսման արդյունավետությամբ: Նրանք վերադարձի տերն են կամ վարկի հիմքով ձևավորվող գերազդեցության:

Վարկի ծախսի արդյունավետությունը տվյալ պետության խնդիրն է՝ հասարակության, հարկատուների, որոնց ուսն էլ ծանրացնում է պետության վարկային բեռը: Հայաստանում հասարակությունը պետական վարկ բառակապակցությունը լսելիս բացառապես բացասական էմոցիաներ ու ընկալումներ է ունենում, ինչը պայմանավորված է համոզումով, որ վարկը, միևնույն է, գողանալու են, դառնալու է իշխանական համակարգային գողոնի մի մասը: Բայց դրա հետ մեկտեղ, Հայաստանի հասարակությունը անցնող տասնամյակների ընթացքում կարծեք թե օրակարգային հարց չի դարձրել պետական պարտքի բեռը ծանրացնող վարկերի ծախսի արդյունավետության, վերահսկողության խնդիրը: Դա գուցե նրանից է, որ հասարակության ուսին այնքան մեծ է «նաղդ» բեռի ծանրությունը, որ «ապառիկով» կուտակվող բեռը նրանք այդ մեծ ծանրության մեջ չեն էլ զգում, դա նրանց թվում է հեռու:

Միևնույն ժամանակ, խնդիրն, իհարկե, համակարգային է, և եթե հասարակությունը կարողանա լուծել գողացող համակարգի խնդիրը, ապա վարկային ծախսերի արդյունավետության խնդիրը կլուծի ինքնաբերաբար, և դրանք կծառայեն պետության զարգացմանը` այդպիսով տարեցտարի նվազեցնելով վարկերի անհրաժեշտությունը և շեշտը դնելով ներքին ռեսուրսների վրա՝ թե՛ զարգացման շնորհիվ, թե՛ համակարգային փոփոխության արդյունքում ստվերից դուրս բերվելիք ներքին ռեսուրսի:

Այդ համատեքստում հաճախ հարց է առաջանում` արդյո՞ք նպատակահարմար է Հայաստանին արտաքին ֆինանսական օժանդակությունը, եթե այն ընդամենը ծառայելու է գողացող իշխանությանը և այդպիսով ամրացնելու է իշխանության դիրքը: Այդ հարցն իսկապես բարդ հարց է: Մի կողմից արտաքին օժանդակությունը, կամա, թե ակամա, ծառայում է իշխող համակարգին, իշխանությանը, մյուս կողմից` եթե այն չլինի, Հայաստանում կլինի սոցիալ-տնտեսական աղետ:

Միաժամանակ, հարց է առաջանում` արդյո՞ք արտաքին ֆինանսական օժանդակությունն է խանգարում հասարակությանը լուծել իշխող համակարգի հարցը: Դրական պատասխանը կլինի ինքնախաբեություն: Այդ հարցը լուծելուն խանգարում են բազմաթիվ այլ կարևոր գործոններ, մինչ արտաքին օժանդակությանը հասնելը: Այդ հարցը լուծելուն խանգարում է հանրային պայքարի մեթոդաբանության հնամաշությունը, մեթոդոլոգիական արդիականացման գործընթացի բացակայությունը, հանրային պայքարի հիմքում արժեքների ու գաղափարների փոխարեն` կարծրատիպերի և միֆական ընկալումների առկայությունը: Հասարակությունն այդ հարցերում կարողացել է դուրս գալ հաջողակ օրինակների և նախադեպերի վրա, բայց անկարող է գտնվել զարգացնել ու ինստիտուցիոնալացնել դրանք, ձևավորել հանրային պայքարի նոր համակարգ, ինչի հետևանքով էլ պայքարի ծանրության կենտրոնը պարփակվել է իշխող համակարգի երկու թևերի շրջանակում:

Այդ պարագայում արտաքին ֆինանսական աջակցության լինել-չլինելը հանրության խնդիրներին չի առնչվում, առնչվում է իշխող համակարգի երկու թևերի միջև առկա փոխհարաբերությանը և Հայաստանի գլոբալ խնդրին՝ Ռուսաստանի գերազդեցությանը՝ կա՛մ դրան հակակշռելուն, կա՛մ էլ դրա նվազման, թե չեզոքացման պարագայում (Ռուսաստանի միջազգային մեկուսացման քաղաքականության արդյունքում) Հայաստանում քաոտիկ վակուում թույլ չտալուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում