Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ինքն է ձևավորում իր հագուստի ոճը՝ առանց դիմելու ոճաբանների օգնությանը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«Վերջերս Նախագահի օրը (դեկտեմբերի 1-ին) համացանցում քննարկում էին, թե որտեղից են նրա կոստյումները և ով է ընտրում նրա փողկապները: Ոչ ոք չի ընտրում՝ ես ոճաբան չունեմ, կոստյում ընտրող ևս չունեմ»,- հայտարարել է նա:
Ղազախստանի նախագահը նաև հայտարարել է, որ ֆիզիկական լավ պատրաստվածությունն իրեն թույլ է տալիս հաղթահարել լարված աշխատանքային օրը: