Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի հանդեպ Եվրոպայի խիստ կողմնորոշմանը: Այս մասին հաղորդում է Il Foglio պարբերականը:
«Եվրոպան պետք է խիստ լինի (Ռուսաստանի հանդեպ) Ուկրաինայի դեմ անընդունելի գործողությունների համար պատժելու հարցում»,- ասել է Ռենցին:
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանը Եվրոպայի համար ռազմավարական նշանակություն ունի:
«Մենք պետք է հանդես գանք որպես միջնորդ, գտնենք հանդիպման վայրը, դիվանագիտական լծակներ, որովհետև այսօր ոչ ոք չի կարող որևէ օգուտ ունենալ Ռուսաստանը կաթվածահար անելուց»,- ավելացրել է Իտալիայի վարչապետը: