Իտալացի գործարար Մարչելո Դի Ֆինիցիոն կիրակի արդեն հինգերորդ անգամ բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթ՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով Իտալիայի տնտեսական քաղաքականության դեմ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Տղամարդը, որը քաջ հայտնի է Վատիկանի անվտանգության ծառայության աշխատակիցներին, առանց դժվարության հաղթահարել է տաճարի դիտակետում տեղադրված հատուկ ցանկապատը և լեռնագնացության համար նախատեսված սարքավորումների միջոցով հասել է մինչև գմբեթ: Ինչպես միշտ, տղամարդը տեղավորվել է կամարներից մեկի վրա, որի բարձրությունը 80 սմ է:
Իտալացի գործարարը Տրիեսե քաղաքում գործող լողափնյա բարերից մեկի սեփականատերն է: Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթին բարձրանալով՝ նա իր անհամաձայնությունն է հայտնում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ: