Wikileaks-ը հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ-ի՝ օդանավակայաններում մաքսային անօրինական անցումների, այդ թվում նաև ԵՄ երկրներ կեղծ անձնագրերով մուտք գործելու մասին հաշվետվությունները:
Երկու գաղտնի փաստաթղթերը կոչված են օժանդակելու քաղաքական գործիչների անվան տակ գործող ԿՀՎ-ի գործակալներին՝ ամբողջ աշխարհում շրջանցել անձնագրային վերահսկողության համակարգը:
Նրանք մանրամասն ներկայացրել են սահմանները հատելու կանոնները, պատմել մուտքի արտոնագրի կանոնների, ծավալների և էլեկտրոնային համակարգերի բովանդակության մասին:
Ցուցումների մեջ կան նաև խորհուրդներ այն մասին, թե ինչպես պատրաստվել և անցնել հարցաքննության գործընթացը սահմանապահների մեջ կասկած հարուցելու դեպքում: