«Բոկո հարամի» զինյալները հրապարակել են Նիգերիայի հյուսիսարևելյան հատվածում խաղաղ բնակչության զանգվածային գնդակահարման տեսանյութ: Այս մասին հաղորդում է BNO News-ը:
Ենթադրվում է, որ 11-րոպեանոց տեսանյութը նկարվել է այս տարվա նոյեմբերին Բամա քաղաքում, որը զինյալները գրավել են դրանից երկու ամիս առաջ:
Ներկայացված հատվածում ասվում է, որ տղամարդիկ սպանվել են, քանի որ չեն եղել «իրական մուսուլմաններ» և չեն ցանկացել միանալ «Բոկո հարամին»:
Տեսանյութի ցածր որակի պատճառով դժվար է որոշել սպանվածների ճիշտ քանակը, սակայն կարելի է տեսնել զանգվածային մահապատժի առնվազն 55 զոհի: