Չինաստանի Ցզյանսու պրովինցիայում փրկել են ծեր տղամարդու, որը երեք օր անց է կացրել չորացած ջրհորում: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Հարազատների խոսքերով՝ տղամարդուն վերջին անգամ տեսել էին դեկտեմբերի 17-ին, երբ նա մոպետով տնից դուրս էր եկել:
Շաբաթ օրը տեղի բնակիչները գտել են տղամարդու տրանսպորտային միջոցը, որը կանգնեցված է եղել տաճարի մոտ: Տղամարդուն գտել են մեկ մետր լայնություն և հինգ մետր խորություն ունեցող ջրհորում: