Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Զինվորը ստորացվել ու հասցվել է ինքնասպանության, որովհետև «կասկածվել է» տնից ստացած «Սնիկերսը» մենակ ուտելու մեջ

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Ջոկի հրամանատարներ, կոչումով՝ կրտսեր սերժանտներ

Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը ընդգրկված են եղել հենակետում մարտական հերթապահության կազմում:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Միսակյանը ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում տարբեր օրերի հալածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Ս.-ին: Մեղադրել է, թե տնից ուղարկված սննդամթերքը նա մենակ է ուտում, սեռական բնույթի հայհոյանք է տվել, հեռախոսի մարտկոցը չտալու համար էլ բռունցքով հարվածել է զինվորի կրծքին:

2012 թվականի նոյեմբերի 4-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում, ըստ դատական ակտի, հենակետի գետնատնակում Արթուր Միսակյանը և Արտաշես Խաչատրյանը քննադատել են Սարգիսին, նրա արարքը՝ ուղարկված սննդամթերքը իբր թե մենակ ուտելը, համարել են չ….ն:

Ըստ դատական ակտի՝ նվաստացնող վերաբերմունքի պատճառով տուժողը, գտնվելով ընկճված հոգեվիճակում, իրեն ամրակցված ինքնաձիգից գետնատնակի դիմաց կեսգիշերին կրակոց է արձակել իր բերանի մեջ և ինքնասպան է եղել:

Արթուր Միսակյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է, թե Սարգիսի հետ բոլոր զինծառայողները եղել են նորմալ հարաբերությունների մեջ: Ինքն ու Արտաշեսը նրան վատ չեն վերաբերվել, երբևէ չեն վիրավորել: Չի եղել դեպք, որ Սարգիսը հենակետում մենակ ուտի, ու նրան դրա համար նախատեն:

Արթուր Միսակյանը հայտարարել է, որ նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, դրանք տվել է վախի, սպառնալիքների ու ճնշումների ազդեցության տակ:

Արտաշես Խաչատրյանն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել, միայն՝ որ առանց հենակետի ավագի թույլտվության գնացել է մեկ այլ հենակետ՝ կառուցվածքին ծանոթանալու:

Նոյեմբերի 4-ին ժամը 18-ից մինչև 18-ն անց 30 րոպե եղել է այդ հենակետում, իրեն սուրճ են հյուրասիրել: Հաջորդ օրն իմացել է, որ շարքային Սարգիս Ս.-ն մահացել է: Խաչատրյանը պնդել է, որ նրանց հենակետում եղած ժամանակ ինքը Սարգիսի հետ չի խոսել, նրան չի վիրավորել:

Դատարանն արժանահավատ է գնահատել ամբաստանյալ Արթուր Միսակյանի նախաքննական ցուցմունքները, որոնցում

Միսակյանը հայտնել է, թե հենակետ գնալու ճանապարհին Սարգիսն իրեն ասել է, որ տնից ուտելիք են ուղարկել, մեջը «Սնիկերս» կա, հասնեն հենակետ, միասին կուտեն:

Հաջորդ օրը հենակետում Սարգիսն ասել է, թե «Սնիկերսը» համածառայող Թովմասի հետ արդեն կերել է:

Թովմասն էլ ասել է, թե Սարգիսի հետ «Սնիկերս» չի կերել: Ստելու և շոկոլադը մենակ ուտելու համար Միսակյանը նախատել է Սարգիսին:

Նոյեմբերի 4-ին, ժամը 19-ի սահմաններում այլ հենակետից իրենց մոտ է եկել Արտաշես Խաչատրյանը:

Իմանալով, որ Սարգիսը տնից ուղարկված սննդամթերքը մենակ է ուտում, նա ասել է. «Արա՛ Սաքո, պոստում մենակ քաղցր ես ուտո՞ւմ, գիտե՞ս, որ դա չ…ն ա»: Սարգիսը չի պատասխանել: Պառկել է մահճակալին:

Արտաշեսը կանչել է նրան, պահանջել է, որ հեռախոսի մարտկոցն իրեն տա: Սարգիսը հանել է հեռախոսի մարտկոցն ու տվել է նրան:

Որոշ ժամանակ անց Սարգիսը դուրս է եկել գետնատնակից, քայլել դեպի ճաշարան: Արտաշեսը նրա հետևից հայհոյանքով պահանջել է, որ իր համար ջուր բերի: Սարգիսը ջուրը բերել է:

Ժամը 21-ի սահմաններում Արտաշեսին ճանապարհել են: Նա բացականչել է. «Արա՛ Սաքո, գոհ ե՞ս, հա՞»: Սարգիսը չի պատասխանել:

Կեսգիշերին մոտ գետնատնակի կողմից կրակոց է լսվել: Մտածել է՝ հակառակորդն է կրակել, հետո իմացել է, որ Սարգիսն ինքնասպան է եղել:

Դատահոգեբանական հետմահու փորձաքննությամբ փորձագետն արձանագրել է, որ Սարգիսը մահվանը նախորդող ժամանակահատվածում եղել է խիստ հուզված, ընկճված հոգեվիճակում: Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի արարքների, վիրավորական արտահայտությունների ու հայհոյանքների և Սարգիսի կողմից ծայրահեղ քայլի դիմելու ժամանակահատվածը երկար չի եղել, նրանց վիրավորանքների և տուժողի կողմից ինքնասպանություն գործելուն նախորդող հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Միսակյանին մեղավոր է ճանաչել ու դատապարտել 4 տարի 6 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 9-ից:

Արտաշես Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել և վերջին հաշվով դատապարտվել 5 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի նոյեմբերի 10-ից:

Ընդհանուր իրավասության դատարանում կատարված քննությունից ու կայացված դատավճռից դժգոհ են մնացել ու վերաքննիչ բողոքներ են բերել ինչպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը, այնպես էլ ամբաստանյալների շահերի պաշտպանը:

Վերաքննիչ քրեական դատարանում հերթական նիստը սկսվեց ամբաստանյալներ Միսակյանի և Խաչատրյանի շահերի պաշտպան, փաստաբան Թորոսյանի՝ մեղադրողներ Մայիլյանի և Խաչատրյանի դեմ հայտնած բացարկով:

Մեղադրող Մայիլյանին բացարկ հայտնեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարտիրոսյանը:

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց բացարկի միջնորդությունը միայն մեղադրող Մայիլյանի մասով: Հիմնավորումը հետևյալն է:Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է քրեական գործ, որով դատախազ Մայիլյանը տուժող է ճանաչված, իսկ Արթուր Միսակյանի՝ սույն գործով ամբաստանյալի հայրը՝ ամբաստանյալ: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 347 հոդվածով այն բանի համար, որ իր որդու՝ Արթուր Միսակյանի գործով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական վիճաբանությունների ժամանակ, երբ մեղադրողները հանդես են եկել մեղադրական ճառով, դատական նիստի ավարտին մեղադրող Մայիլյանի հասցեին տվել է կյանքի և առողջության դեմ ուղղված սպառնալիքներ, հնչեցրել է հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ:

Ըստ բացարկը ներկայացնող կողմերի՝ վերոհիշյալ հանգամանքը կարող է ազդել ներկա գործով ամբաստանյալ Արթուր Միսակյանի նկատմամբ մեղադրող Մայիլյանի անաչառության ու անկողմնակալության վրա:

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազ Մայիլյանին հայտնված բացարկը: Դատախազը հեռացավ դատական նիստի դահլիճից: Մեղադրողի տեղում մնաց միայն դատախազ Խաչատրյանը:

Ամբաստանյալներ Արթուր Միսակյանի և Արտաշես Խաչատրյանի շահերի պաշտպանը հիմնավորեց իր բերած վերաքննիչ բողոքը:

Ըստ պաշտպանի՝ ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է ակնհայտ ապօրինի դատավճիռ: Դատարանը հիմք է ընդունել միայն նախաքննական ցուցմունքները, անտեսել է դատարանում տրված ցուցմունքները, ամբաստանյալների և վկաների պնդումները, թե նախաքննության ժամանակ իրենց նկատմամբ եղել են ճնշումներ ու բռնություններ:

Պաշտպանը նշեց, թե գործի քննության ընթացքում այդպես էլ չի պարզվել, թե ինչ զենք է ամրակցված եղել տուժողին, գործում նշված են տարբեր զինատեսակներ:

Դեպքի վայրից քննիչն առգրավել է տուժողի ինքնաձիգը, փաթեթավորել ու կնիքել է: Հաջորդ օրը այդ զենքը փորձագետին է հանձնվել այլ կնիքով, ինչը կասկածներ է առաջացնում, որ իրեղեն ապացույցի փաթեթավորումը խախտվել է:

Պաշտպանը նշեց, որ գործի արդարացի քննությունը կասկածի տակ առնելու հիմքերից մեկն էլ տուժողի մարմնի ընկած դիրքն է, ավելի ճիշտ՝ նրա ոտքերի դիրքը: Ոտնաթաթերը կիպ կպած են եղել դեպքի վայրում գտնվող տակառին, բայց եթե ինքնասպանության պահին տուժողը իրանով եղել է տակառին կպած, կրակոցից առաջ ինքնաձիգն էլ հենել է տակառին, ապա ընկնելուց հետո նրա ոտնաթաթերը չէին կարող լինել տակառին կիպ կպած վիճակում:

Փորձագետի եզրակացությամբ՝ կրակոցից հետո տուժողն անկարող էր ինքնուրույն գործողություններ կատարել, հետևաբար չէր կարող տեղաշարժվել ու փոխել դիրքը:

Փաստաբանը կասկածելի համարեց նաև տուժողի բերանից հոսած արյան շիթերի ուղղությունը: Գործով հիմնավորված է համարվել, որ տուժողը ինքնասպան է եղել՝ ինքնաձիգով իր բերանի մեջ կրակելով:

Բերանի խոռոչի մեջ արձակված կրակոցից հետո, ըստ պաշտպանի, արյան հոսքը պիտի լիներ առաջ, իսկ մարմնի ընկնելուց հետո՝ դեպի կողային հատված, բայց ոչ՝ դեպի հետ, ինչպես որ եղել է տվյալ դեպքում. Տուժողի բերանի անկյուններից արյան հոսքը գնացել է դեպի հոնքերը: Զարմանալիորեն՝ արյուն չի եղել տուժողի կզակային հատվածում, կրծքին, որտեղ պիտի որ արյունը ցայտեր բերանի խոռոչ արձակված կրակոցից անմիջապես հետո՝ պաշտպանի կարծիքով:

Պաշտպանը նշեց, որ կրակոցից հետո թուլանում է սպանվածի ողջ մկանային համակարգը, նա չէր կարող որևէ իր բռնել, տեղաշարժել: Բայց այս գործում տուժողը զենքը բռնել է ձախ ձեռքում, այդպես ձեռքում պահած էլ ընկել է:

Ըստ դատարանում հետազոտված ապացույցների՝ տուժողի տրամադրությունը դեպքից անմիջապես առաջ եղել է բարձր, նա ոգևորված է եղել առաջիկա արձակուրդով:

Պաշտպանը նշեց, որ նախաքննության ժամանակ խախտվել են ամբաստանյալների և վկաների իրավունքները, վերջիններս պահվել են մեկուսարանում, «մեղադրյալի» կարգավիճակ են ունեցել, ենթարկվել բռնությունների: Նկատի ունենալով նախաքննական խախտումները՝ պաշտպանական կողմը միջնորդել է նախաքննական շատ ցուցմունքներ, առերես հարցաքննությունների արձանագրություններ ճանաչել որպես անթույլատրելի ապացույցներ, բայց դատարանը այդ միջնորդությունն անտեսել է:

Պաշտպանն ընթերցեց նախաքննության և դատաքննության ընթացքում չպարզաբանված հարցերի ցանկը, որը հիմք է տալիս պնդելու, որ դատական ակտը անհիմն ու անօրինական է: Մասնավորապես, ըստ պաշտպանի, չի պարզվել, թե ով է դեպքի վայրից վերցրել ու անհետացրել կրակված գնդակն ու պարկուճը, ով է տեղաշարժել տուժողի մարմինը, ով և ինչու է խախտել առգրավված ինքնաձիգի փաթեթավորումը, ինչու քննության առարկա չի դարձել սպանության վարկածը, ինչու չի պարզվել՝ տուժողին տնից «Սնիկերս» ուղարկվել է, թե ոչ, ինչու բերանի խոռոչ արձակված կրակոցից հետո տուժողի ինքնաձիգի փողի վրա չեն եղել տուժողի թքի ու արյան հետքերը, ինքնաձիգի վրա ընդհանրապես մատնահետքեր չեն եղել, ինչը հնարավոր բան չէ:

Պաշտպան Թորոսյանը միջնորդեց բեկանել դատավճիռը, իր պաշտպանյալների նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ, կամ տալ նրանց կատարած արարքի ճիշտ քրեաիրավական որակումը, կամ, եթե դատարանը անհնարին համարի արդարացման դատավճռի կայացումը, մեղմացնել իր պաշտպանյալների պատժաչափերը կամ էլ նրանց նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:
Տ
ուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Խչեյանը իր ներկայացրած վերաքննիչ բողոքը հիմնավորելով՝ նույնպես ասաց, թե ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ապօրինի է: Գործի քննությամբ այդպես էլ չեն պարզվել տուժողի մահվան իրական հանգամանքները:

Նախաքննական մարմինը, ըստ Խչեյանի, կեղծել է ապացույցները, ծախսել է միջոցներ, ապօրինությունների մեջ ներգրավվել են բազմաթիվ պաշտոնյաներ: Եվ դատարանը դարձել է հանցավոր շղթայի օղակ:

Փաստաբանը նշեց, որ դատարանը անհիմն մերժել է տուժող կողմի միջնորդությունների մեծ մասը:

Ըստ տուժող կողմի՝ դեպքի վայրում տուժողից բացի մեկ այլ զինծառայող է եղել, ում համազգեստի վրա հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ, բայց փորձագետը բացատրել է, թե դա աղտոտվածություն է, ոչ թե կրակոցի արգասիքներ: Այդ զինծառայողն էլ գործով ընդամենը վկայի կարգավիճակ ունի:

Տուժողը, ըստ բողոքաբերի, դեպքից առաջ եղել է հավասարակշռված, կայուն հոգեվիճակում: Տուժող կողմը միջնորդել է, որ դատարանը նշանակի կրկնակի հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, բայց դատարանը անհիմն մերժել է:

Տուժողի իրավահաջորդն ասել է, թե որդուն «Սնիկերս» չի ուղարկել, իսկ գործում արծարծվում է տնից ուղարկված «Սնիկերսը» ուտելու հարցը:

Փաստաբան Խչեյանն ասաց, թե գործի քննությամբ թույլ են տրվել էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Նա միջնորդեց բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու:

Տուժողի իրավահաջորդը՝ Սարգիսի հայրը միացավ իր ներկայացուցչի բողոքին ու ասաց, թե ինքը համոզված է, որ կատարվել է սպանություն, ոչ թե ինքնասպանություն: «Ընդհուպ դաժե դատախազներն են ասել՝ եթե սպանություն քննենք, կարող է չբացահայտվել… Չունեմ հիմնավորում, թե կոնկրետ որևէ մեկը սպանել է որդուս, բայց ունեմ հիմնավորում, որ չի կատարվել ինքնասպանություն… Սա է իմ համոզմունքը, այլ տեղեկություն չունեմ՝ ով կատարած կլինի սպանությունը… Իմ պահանջն է, որ գործն ուղարկվի առաջին ատյանի դատարան, դատարանն էլ կուղարկի նախաքննության…»:

Նախագահող դատավորը տուժողի իրավահաջորդին բացատրեց, որ դատարանները գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու լիազորություն չունեն: Բայց տուժողի իրավահաջորդն իր դիրքորոշմանը մնաց:

Նա առարկություն չուներ նաև ամբաստանյալների շահերի պաշտպանի բողոքի դեմ, այսինքն՝ դեմ չէր, որ ամբաստանյալներն արդարացվեն, կամ մեղմացվի նրանց պատիժը, ու նրանք ազատ արձակվեն: Տուժողի իրավահաջորդը համոզված է, որ ամբաստանյալները իր որդու մահվան հարցում մեղավորություն չունեն:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարտիրոսյանը բողոքի շրջանակներում դատավճռի անհիմն լինելը հիմնավորելով՝ վերաքննիչ դատարանի ուշադրությունը հրավիրեց մի շարք հարցերի վրա: Մասնավորապես նա հիշատակեց դատաձգաբան փորձագետի ու դատաբժիշկ փորձագետի տեսակետների հակասությունը:

Ըստ դատաձգաբանի՝ բերանի խոռոչը փակ տարածք է, կրակոցից առաջացած գազերը ու կրակոցի արգասիքները մնացել են բերանի խոռոչում, դրա համար տուժողի հագուստի վրա հայտնաբերվածը ոչ թե արգասիքներ, այլ աղտոտվածություն է համարվել:

Իսկ դատաբժիշկը նշել է, որ տուժողի բերանի խոռոչից կրակոցից հետո գազերը դուրս են եկել, այն էլ՝ մեծ ճնշման տակ, ահա թե ինչու տուժողի բերանի շրջանում վնասվածքներ են առաջացել՝ ծնոտների կոտրվածքներ, շրթունքների պատռվածքներ: «Փորձագետներից ո՞վ է ճիշտ»,- հարցրեց Մարտիրոսյանը:

Մեղադրող Խաչատրյանն առարկեց բերված բողոքների դեմ, նշեց, որ դատավճիռը հիմնավոր է, այն բեկանելու, փոփոխելու հիմքեր չկան:
Ամբաստանյալների շահերի պաշտպան Թորոսյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ պետք նախապատրաստվի ու հանդես գա մի քանի միջնորդություններով:

Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և հետաձգեց նիստը մինչև 2015 թվականի հունվարի 15-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում