ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերքել է մեղադրանքներն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորամանկությամբ գերազանցել է իրեն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահը հիշեցրել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին: Օբաման նշել է, որ հիմա Պուտինը գործ ունի ծանր ֆինանսական ճգնաժամի և լուրջ տնտեսական անկման հետ:
«Մա նման չէ մարդու, ով հաղթել է ինձ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներին»,- ավելացրել է Բարաք Օբաման: